211652_close_icon
views-count41252 դիտում article-date 17:03 08-02-2020

Ավտովթար Շիրակի մարզում. Հոռոմ գյուղի սկզբնամասում բախվել են Audi-ն և «06»-ը. 5 վիրավորներից 2-ը երկվորյակ քույրեր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի սկզբնամասում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հարություն Պ-ի վարած Audi ակնիշի 88 RA 388 համարանիշի և Հովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտյոմ Գ-ի վարած Վազ 2106 մակնիշի 34 AA 906 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի ուղևորներ՝ Հոռոմ գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Ա-ն, 23-ամյա Կիմա Պ-ն, 3-ամյա Մարինե Մ-ն, 3-ամյա Նանե Մ-ն և 06-ի ուղևոր՝ Հովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Հայկանուշ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, մի մասը՝ Գյումրու՝ մի մասը՝ Գյումրի քաղաքի Ավստրիական մոր և մանկան բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությույանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի, հերթապահ մասի պետ Արտյոմ Ասատրյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գարիկ Բարսեղյանի գլխավորութամբ։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապաատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մարինե և Նանե Մ-երը երկվորյակ քույրեր են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսակարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր