211652_close_icon
views-count3206 դիտում article-date 13:38 30-09-2014

ԱՄՆ-ը հրաժարվում է Սաակաշվիլիին վիզա տրամադրել

ԱՄՆ-ն հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աշխատանքաին վիզա տրամադրել, տեղեկացնում է վրացական «Alia» թերթը՝ հղում անելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակին: «Տեղեկության հավաստի լինելը շուտով հայտնի կադառնա, սակայն «ազգայինների» մոտ դա խուճապ է առաջացրել: Ամերիկյան քաղաքական էլիտան հիասթափվել է Սաակաշվիլիից: Նա փաստացիորեն զրկվել է Սպիտակ Տան հովանավորությունից: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի թիմն այլևս չի պաշտպանում Վրաստանի նախկին նախագահին»,-գրում է թերթը և հավելում, որ Սաակաշվիլիին աշխատանքային վիզա չտրամադրելու դեպքում վերջինս չի կարող հույս ունենալ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրելու հարցում: Թերթի տվյալներով՝ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները չեն թաքցնում, որ Սաակաշվիլին կարող է ԱՄՆ-ից փախստականի կարգավիճակ ստանալ: Անձամբ Սաակշվիլին չի մեկնաբանում այդ լուրերը:

Նմանատիպ նյութեր