211652_close_icon
views-count5893 դիտում article-date 19:17 14-07-2017

ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուս դիվանագետներին վիզա տրամադրել, որոնք պետքէ փոխարինեն դեկտեմբերին ԱՄՆ-ից վտարված ՌԴ դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Վաշինգտոնը ոչ միայն չի չեղարկել մեր աշխատակիցներին վտարելու որոշումը, այլև հրաժարվում է վիզա տրամադրել նրանց, որոնք պետք է փոխարինեն վերջիններին»,-ասել է Զախարովան։ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ «ընտրություններին միջամտելու» և «ամերիկացի դիվանագետներին ճնշելու համար»։ ԱՄՆ-ն նաև 35 ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։

Նմանատիպ նյութեր