1872 դիտում
15:01 30-09-2014
Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության և ԱՀԿ ուշադրության կենտրոնում
Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:
Առաքելությունն իրականացվեց ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ:
Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին մասնակցեցին տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվեցին առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները:
Սշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրեց տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։ Ագոստինո Բոռռան ընդգծեց քաղաքական աջակցության, բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարևորությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջիկա ծրագրերը։ Նա մասնավորապես խոսեց հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման և հսկողության կազմակերպման և, իհարկե, կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչև 2020թվականը
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
15:39 05-02-2015
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման ակցիաներ է անցկացնում. տեսանյութ
1659 դիտում
10:52 25-07-2014
Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել տուբերկուլոզի դեմ պայքարի գործում. ԱՀԿ. տեսանյութ
2932 դիտում
13:15 04-10-2016
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հիմնահարցերը՝ ոստիկանության մտահոգությունների կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
691 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1069 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
790 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան