1246 դիտում
16:54 30-09-2014
2014թ. ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 210 ՀԿ
Սեպտեմբերի 30-ին լրացավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը։
Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։
Դրամաշնորհային մրցույթին դիմել է 83 հասարակական կազմակերպություն։
Ըստ ոլորտների՝ գրանցվել է հետևյալ պատկերը. ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգեր՝ 12, բնապահպանության ոլորտ՝ 16, վերարտադրողական առողջությանը վերաբերող՝ 10, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող՝ 24, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված 10, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 11 ծրագիր։
Հատկանշական է, որ ՀԿ-ների մեծ մասը մարզերում գործող կազմակերպություններ են։ Հատկապես ակտիվ են Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի ՀԿ-ները։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները և ոլորտային մասնագետները կուսումնասիրեն հայտերը, և կորոշվեն հաղթող կազմակերպությունները։
Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն երրորդ անգամ է հայտարարում դրամաշնորհային մրցույթ։ Ընդհանուր առմամբ միայն 2014թ. դրամաշնորհ ստանալու համար հիմնադրամին դիմել է մոտ 210 ՀԿ։
Նմանատիպ նյութեր
867 դիտում
18:14 04-03-2014
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 ՀԿ
1119 դիտում
15:38 17-03-2015
45 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
984 դիտում
19:48 17-05-2016
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21061 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու