211652_close_icon
views-count1119 դիտում article-date 15:38 17-03-2015

45 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին

Մարտի 17-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստում բացվեցին մրցույթին դիմած ՀԿ-ների հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից անցկացվող դրամաշնորհային մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է 45 ծրագիր, որից 23-ը՝ «Հայոց ցեղասպանություն» անվանակարգերի համար, 15 հայտ՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված և 7 հայտ՝ «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում։ Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի հայտերը։ 2015թ. ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն երկրորդ դրամաշնորհային մրցույթն է հայտարարել։ 2015թ. առաջին մրցույթին ստացվել էր 72 հայտ, որից 22-ն արժանացել են դրամաշնորհի։

Նմանատիպ նյութեր