211652_close_icon
views-count2469 դիտում article-date 16:50 30-09-2014

Զգուշացեք, խարդախություն է. հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել

Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»: Ոստիկանները պարզել են, որ գնումները կատարել է 1974 թ. ծնված Աշոտ Մ.-ն: Նա նշված տաղավարից գնել էր 4 լ գինի և 2 լ դեղձի օղի, որի դիմաց պետք է վճարեր 10.000 դրամ, սակայն վճարել է ՌԴ 1.000 ռուբլանոցի նմանությամբ հուշանվեր թղթադրամ: Աշոտ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ևս մեկ հուշանվեր թղթադրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր