211652_close_icon
views-count27163 դիտում article-date 22:39 12-10-2023

Տավուշի մարզի ոստիկանների պայքարը դրամանենգության դեմ իր արդյունքն է տալիս. ապացույցը հերթական բացահայտումն էր. կասկածյալը խանութներում փորձում էր կեղծ թղթադրամով գնումներ կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով 2023 թվականը հայտարարվել է նաև պայքար կեղծ թղթադրամների պատրաստման, իրացման և գործածման դեմ: 

Այն, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունը հսկայական աշխատանքներ է տարել ու շարունակում է տանել դրամանենգության դեմ՝ անհերքելի փաստ է: 

Այդ հանցագործության բացահայտման բարձր ցուցանիշներ է ցույց տալիս նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը և Տավուշի մարզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ և ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հերթական դրամանենգության դեպքն են բացահայտել:

Ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Գոռ Ո.-ն շաբաթներ առաջ պարտքի դիմաց Բերդ քաղաքում 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել անհատ ձեռներեց Ռիտա Ա.-ին պատկանող խանութում: 

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերում են Գոռ Ո.-ին և տեղափոխում Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, պարզում են որ նշված դեպքից օրեր առաջ Գոռ Ո.-ն այցելել է Ռիտա Ա.-ին պատկանող խանութսրահ և փորձել գնումներ կատարել, սակայն Ռիտա Ա.-ն կանխազգացել է, որ թղթադրամը կեղծ է, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև, ապա Գոռ Ո.-ն թղթադրամը վերցրել է և դիմել փախուստի: 

Ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ Գոռ Ո.-ն կեղծ թղթադրամը մանրելու նպատակով իրացրել է Բերդ քաղաքում մեկ այլ խանութի աշխատակից Սամվել Ք.-ին: Վերջինս վերցնելով թղթադրամը, ստուգել է իր խանութում գտնվող դրամ ստուգելու ապարատով, որը ցույց է տվել, որ գումարը կեղծ է և նրան հայտնել է, որ հրաժարվում  է այն մանրել, իսկ օրեր առաջ Գոռ Ո.-ն առևտուր է կատարել Բերդ քաղաքի բնակիչ Արշալույս Վ.-ից ու վճարել 10 000-ական կեղծ թղթադրամ: Արշալույս Վ.-ն «խայծը կուլ  է տվել», քանի որ չի զգացել, որ այն իրական թղթադրամ չէ:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է նաև կեղծ թղթադրամը: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր