940 դիտում
14:44 01-10-2014
Մեկնարկել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացման թվինինգ ծրագիրը
Այսօր մեկնարկել է ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում, ազդարարելով ծրագրի մեկնարկը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, նշել է, որ ծրագրի նպատակը սոցիալական զարգացման շրջանակում ԵՄ հետ համագործակցության ամրապնդումը և եվրոպական լավագույն փորձին համահունչ կրթական բարեփոխումների իրականացումն է, ինչպես նաև բուհական կրթության որակի բարելավման աջակցությունը, մասնավորապես աշխատաշուկայի պահանջների համապատասխանության ապահովման նպատակով: Նախարարի տեղակալը, շեշտելով, որ ծրագրի հիմնական շահառուները Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) են, ներկայացրել է հիմնական ուղղությունները և բաղադրիչները:
Կ. Հարությունյանի տեղեկացմամբ Եվրոպական Միության աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ իրականացվող այս ծրագրով նախատեսվում է՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության և Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) վերանայում, ԿԳՆ-ի, ՈԱԱԿ-ի և բուհերի աշխատակիցների կարողությունների ընդլայնում Բոլոնիայի գործընթացի իրականացումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով, բուհերում Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղություններով իրականացվող ծրագրերի աջակցություն, գործատուների և ուսանողների պահանջներին համապատասխան ՈԱՇ-ի ներդրում:
Ծրագրի արժեքը մոտ 1000000 եվրո է, տևողությունը՝ 24 ամիս, ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1654 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1036 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան