Թուրքիայում պաշտոնապես գրանցված 48,000 թմրամոլ դեռահաս կա
Ներկա դրությամբ Թուրքիայում հաշվառման մեջ է գտնվում 48,374 դեռահաս թմրամոլ: Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտին:
Համաձայն ինստիտուտի տվյալների՝ դեռահաս թմրամոլների մեծ մասն օգտագործում է «բոնզաի» կոչվող թմրանյութը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում թմրամոլ դեռահասները սկսել են թմրանյութ օգտագործել հիմնականում 13 տարեկանից:
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում թմրամոլների 2,9 տոկոսը կազմում են 15-24, 2,8 տոկոսը՝ 25-44 և 2,3 տոկոսը՝ 45-64 տարեկանները: