985 դիտում
15:43 01-10-2014
Ռուսաստանը մտադիր չէ տոտալ վերահսկողություն հաստատել համացանցի նկատմամբ. Պուտին
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել համացանցից օգտվելը կամ էլ տոտալ վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքերով՝ համացանցի ռուսական սեգմենտի անխափան աշխատանքի համար ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները, սակայն բռնություն ու ծայրահեղականություն քարոզող կայքերը փակվելու են: Պուտինն ակնհայտ է համարել, որ անհրաժեշտ է մշակել ու իրականացնել հավելյալ միջոցների համալիր տեղեկատվական անվտանգության ոլորտում:
Պուտինը նաև նկատել է, որ վերջին կես տարում մի քանի անագամ հաճախակիացել են Ռուսաստանի տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ համակարգչային հարձակումները, ինչը ոչ մի կերպ համեմատելի չէ նախորդ տարվա հետ: Պուտինը կարծում է, որ մի շարք երկրներ գլոբալ տեղեկատվական տիրույթում իրենց գերակա դիրքն օգտագործում են որպես «փափուկ ուժի» գործիք՝ իրենց տնտեսական, ինչպես նաև ռազմա-քաղաքական նպատակներին հասնելու համար:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
11:40 18-08-2023
Ադբրեջանը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են