211652_close_icon
views-count4806 դիտում article-date 20:28 01-10-2014

Հրապարակվել է զինվորին ինքնասպանության հասցնելու գործով վճիռը. տեսանյութ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարքային Սարո Սամվելյանի ինքնասպանության գործով դատական նիստը եղել է վերջինը: Տուժող կողմն ու նրա ներկայացուցիչը չեն ներկայացել: Պաշտպանները կրկին իրենց ցավակցությունն են ուղղում տուժող կողմի ներկայացուցիչներին: Փաստաբանները ծառայության ընթացքում թույլ տված որոշ խախտումներ կատարելու փաստը ընդունում են, սակայն նվազագույն պատժաչափ են պահանջում: Համաձայն չեն, որ ամբաստանյալներն իրենց գործողություններով ինքնասպանության են հասցրել Սարո Սամվելյանին: Ամբաստանյալներն իրենց վերջին խոսքի իրավունքն օգտագործեցին` այդ նույն մեղադրանքն իրենցից հեռացնելու համար: Ընդմիջումից հետո դատարանը հրապարակեց դատավճիռը: Սերյոժա Կարապետյանն ու Արմենակ Ավետիսյանը մեղավոր ճանաչվեցին ծառայության ընթացքում խախտումների, և Սարո Սամվելյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Այդ հոդվածներով` Սերյոժա Կարապետյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, Արմենակ Ավետիսյանը` 4 ու կես տարվա: Նրանք կարող են մեկամսյա ժամկետում դիմել Վերաքննիչ դատարան: Բողոքարկման առիթ չունի Ռազմիկ Խանյանը: Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման եւ պատժից ազատվել` համաներմամբ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34524]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր