179086 դիտում
11:03 01-04-2018
Դատարանը կալանավորեց 21-ամյա վարորդին, ով մահվան ելքով վրաերթ-վթարի հեղինակ է, ով կասկածվում է նաև զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ, իսկ նրա «Մեծն փաստաբանը» սպառնում էր լրագրողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ մարտի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 21-ամյա Հարություն Մուրադյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արսեն Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Մուրադյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Մուրադյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանում մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ, ով կասկածվում է 2015 թ.-ին զինվորական ծառայության ընթացքում զինծառայող Դավիթ Խ.-ին ինքնասպանության հասցնելու մեջ: Զինվորին նվաստացրել էին, ով էլ չդիմանալով այդ անմարդկային նվաստացումներին՝ ինքնասպան էր եղել ու կասկածյալների մեջ է նաև Հ. Մուրադյանը:
Ողբերգական վրաերթ-վթարի փաստով Հ. Մուրադյանի շահերը պաշտպանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով երեկ, նկատելով, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողը նկարահանում է, թե ինչպես է քննչական վարչութուն բերվում իր պաշտպանյալ Հ. Մուրադյանը, փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, նույնիսկ սպառնալով, թե՝ «Մի քանի լրագրողների եմ դատի տվել, տես, դու էլ չդատվես»:
Հետաքրքիր է ՝ որ նույն Սեդա Սաֆարյանը տարիներ շարունակ դիմել է լրատվամիջոցների օգնությանը, որպեսզի զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն այն դատերն ու այն անբաստանյալները, որոնց դեմ ինքն է հադես եկել:
Ստացվում է, Մեծն փաստաբան տիկինը միայն խրախուսում է, որպեսզի լուսաբանվեն այն կասկածյալ անբաստանյալների գործերը, որոնց դեմ ինքն է հանդես գալիս:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մեծ սիրով սպասում է, թե նշված քրեական գործի շրջանակում տիկին փաստաբանը երբ կդիմի դատարան:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/29/1092526/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ձերբակալվել էր Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ՝ 21-ամյա Հարություն Մուրադյանը։
Վերջինիս նկատմամբ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
[b]Մեծն փաստաբան տիկին Սեդա Սաֆարյանն է, ով տարերքի մեջ սպառնում էր լրագրողներին[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0967836001522566988781042.jpg[/img]
[b]Կալանավորված՝ 21-ամյա Հարություն Մուրադյանն է[/b]
[img]http://img.shamshyan.com/bphotos/2018/04/01/222f0f341d307f6b19c14d74028f4551.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի, Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+