211652_close_icon
views-count1289 դիտում article-date 17:26 02-10-2014

«Ատլետիկո»-ի հետ խաղում ոչ-ոքին արդարացի արդյունք կլիներ. Բուֆոն

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ատլետիկո» - «Յուվենտուս» (1:0) խաղից հետո իտալական թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել, որ վերոնշյալ խաղի համար ոչ-ոքին արդարացի արդյունք կլիներ: «Այո, մենք բազմաթիվ գոլային պահեր չստեղծեցինք, բայց ոչ-ոքին արդարացի արդյունք կլիներ: «Ատլետիկո»-ն հայտնի է նրանով, որ ազատ գոտիներ չի թողնում մրցակցիներին: Նրանց հետ խաղալը շատ բարդ է: մեզ անհրաժեշտ է դասեր քաղել և նման մրցակիցների հետ խաղերում ավելի շատ գոլային պահեր ստեղծել: Ընդհանուր առմամբ մենք վատ չէին հակագրոհում»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր