211652_close_icon
views-count2069 դիտում article-date 16:51 02-10-2014

Զինծառայողների մահացության դեպքերը 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ13-ով ավելացել են. այս տարի 38 զինծառայող է մահացել

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում եւ Պաշտպանության բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում Զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՔԱ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 38 դեպքերից 20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարների, 4-ը՝ սպանության, 2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու ժամանակ կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով: Եթե վերջին 5 տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմել են ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել եւ կազմել է 52 %: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման հետեւանքով, ի դեպ, միայն 5 հոգի՝ 1 դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով: Նկատենք, որ զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Ինչպես տեսնում ենք, հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ ավելացել է մայիս ամսին եւ շարունակվել մինչեւ օգոստոս ամիսը՝ ներառյալ, իսկ այդ նույն ժամանակահատվածում մեծացել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով մահացությունների թիվը:

Նմանատիպ նյութեր