1467 դիտում
09:27 03-10-2014
Ոսկու շուկայի սեփականատերը սեղանիկները ջարդուխուրդ անելով ուզում էր առևտրականներին «խելքի բերել». Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսում սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսագրել էր, թե ինչպես է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ անում շուկայի աշխատակիցների սեղանները, որոնցից մի քանիսի մեջ գտնվում էին այդ աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ոսկյա զարդեր:
«Վաղարշը իր շուկայում սեղանիկներ վարձակալած առևտրականներին դրել էր սեփական ճորտերի տեղը` որոշելով, որ դա է նրանց «խելքի բերելու» արժանի եղանակը՝ միտինգներին չմասնակցելու համար: Ավելին, իրեն դաստիարակված մարդ համարող (այդ մասին նա երեկ ասել էր մեր թղթակցին) «դուքյանչին» անգամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո չէր ընկրկել` շարունակելով պնդել, որ ճիշտ է վարվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4031 դիտում
10:23 14-08-2015
Ոսկու շուկայում սեղանիկները մնում են դատարկ. «Ժամանակ»
9013 դիտում
21:51 09-06-2014
«Վաղարշ և որդիներ» Ոսկու շուկայի սեփականատերը երբեմն բարի գործեր էլ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ