211652_close_icon
views-count4079 դիտում article-date 10:23 14-08-2015

Ոսկու շուկայում սեղանիկները մնում են դատարկ. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. ««Բաղնիքի» և ոսկու մյուս շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է՝ փաստում են ոսկեգործությամբ զբաղվողները: Ամեն օր փակվում են նոր ԱՁ-ներ, ու շուկայում սեղանիկները մնում են դատարկ: Սեպտեմբերի 1-ից իր ԱՁ-ն է պատրաստվում փակել նաև տիկին Շողիկը: «Առևտուրը համարյա 90 տոկոսով հետ է գնացել, բացարձակ առևտուր չկա: Ուղիղ 2 տարի է՝ ես իմ նախկին կուտակած ապրանքները վաճառում եմ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որպեսզի կարողանամ վճարել հարկերն ու վարձավճարները: Ես 2 տարուց ավելի շահույթ չեմ ունեցել, ու այլևս այսպես շարունակելն անհնար է: Ես սեպտեմբերի 1-ից փակում եմ իմ ԱՁ-ն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է տիկին Շողիկը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր