1307 դիտում
10:20 03-10-2014
ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. ««Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ինչ կհետևի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն եթե շարունակի այդպիսի ձևակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում», – «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստմանը` ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցնում է, որ Մինսկի խումբը միջազգային կառույցներին բազմիցս կոչ է արել համահունչ լինել իրենց դիրքորոշումներում` Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին ու դրանցում տեղ գտած ձևակերպումներին։
«ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը և խավիարային դիվանագիտությանը, քան ելավ հավասարակշռված մոտեցումներից։ Իհարկե, խոսքը ոչ բոլոր պատգամավորների մասին է։ Ես չեմ կարծում, որ խոհրդարանական համագործակցության համար դա դրական կամ էֆեկտիվ ազդեցություն կարող է ունենալ նաև հետագայում»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ ընդհուպ հարաբերությունների դադարեցո՞ւմ, Արտակ Զաքարյանը կրկնեց, որ այս պահին կդժվարանա առավել հստակեցումներ մտցնել, քանզի շատ բան կախված է նաև վեհաժողովի հետագա մոտեցումներից ու դրսևորումներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3728 դիտում
16:08 09-03-2017
Դոնալդ Թրամփի նախկին սկանդալային օգնականը կզբաղվի լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ