1325 դիտում
20:01 03-10-2014
«Մենք մեզ ենք պետք». Ղազախ ռեժիսորը հայերին հորդորում է չվախենալ ցուցադրել ազգային կենցաղը
Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին մասնակցում է նաեւ ղազախ ռեժիսոր Շարիֆա Ուրազբաեւան, ով նաեւ «Ոսկե Ծիրանին» մասնակցության փորձ ունի:
«Հայաստանը, Երեւանն իմ երկրորդ տունն է դարձել»,- ասում է նա: Հետո շարունակում, թե ղազախների եւ այերի միջեւ ընդհանրություն կա` երկուսն էլ հյուրասեր եւ «տաք» ժողովուրդ են: Շարիֆան գոհ է նաեւ փառատոնի կազմակերպվածությունից եւ բովանդակությունից. «Կինոփառատոնը կազմակերպված է բարձր մակարդակով շատ ջերմ է վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ, ճիշտ է արված ֆիլմերի ընտրությունը` խաղարկային, վավերագրական, անիմացիոն, բնականաբար, հասուն են նաեւ կինոդիտումներին հաջորդած քննարկումները: Ես կցանկանայի եւս մեկ անգամ եւ շատ անգամներ Հայաստանում լինել»:
Այստեղ Շարիֆան անկեղծացավ եւ ասաց, որ իրեն դուր է եկել հայ ռեժիսորներից հատկապես Անդրանիկ արությունյանի «Արտ հոթել» ֆիլմը, որը պատմում է հին «Արտ հոթելի» հավաքարար` 35-ամյա Կարմենի եւ հյուրանոցի այցելու, պլաստիկ վիրաբույժի միջեւ ծագած կռվի ու դրանից հետո վերաճած սիրո մասին: Ի դեպ, գործողությունները զարգանում են զուգարանում:
«Ես կուզեի այս ֆիլմը Ղազախստանում ցուցադրել անպայման»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանը՝ Շարիֆան խորհուրդ տվեց վերադառնալ ազգայի արմատներին եւ չկտրվել դրանից երբեք:
«Ես կցանկանայի հայ ռեժիսորների ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային դեմքը: Թմրամոլությունը, աբորտը համամարդկային խնդիր է, անօթեւանների եւ լքվածների եւս ամեն տեղ կարելի է հանդիպել, այնպես որ՝ պետք է ցույց տալ ազգային կինո: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաեւ իրանական ֆիլմերի հաջողությունը հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Մենք չպետք է վախենանք ցուցադրել մեր ազգային կենցաղը, օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթները: Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, որ աշխարհը տեսնի, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Ոչ Եվրոպային, ոչ ուրիշ մեկին մենք պետք չենք, մենք մեզ ենք պետք»,- եզրափակեց ղազախ ռեժիսորը:
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
2500 դիտում
23:24 07-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Պետք է չվախենալ դաշտ մտնելուց և ֆուտբոլ խաղալուց
Այս բաժնից
391 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
793 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում