211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:07 04-10-2014

Ուկրաինան Ռուսաստանին փոխանցել է 1.67 միլիարդ դոլար. Յացենյուկ

Ուկրաինան Ռուսաստանի հաշվին է փոխանցել 1.67 միլիարդ դոլար` մատակարարված գազի պարտքի դիմաց: Այս մասին Առաջին ազգային ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Հայտնում է Hromadske.tv-ն: Յացենյուկի խոսքերով` ռուսական կողմը հույսեր չի ունեցել, թե իրենք կվճարեն գազային պարտքը, սակայն իրենք երկու օր առաջ մինչև վերջին կոպեկը մարել են այն` վճարելով 1 միլիարդ ու 670 միլիոն դոլար: Յացենյուկն ընդգծել է, որ վճարման համար այդ միջոցներն իրենք ստացել են միջազգային վարկատուներից: Յացենյուկը մանրամասնել է, որ իրենք ընդհանուր առմամբ նրանցից ստացել են 7 միլիարդ դոլար, որոնցից 5 միլիարդն ուղղվել է հին պարտքերի մարմանը:

Նմանատիպ նյութեր