211652_close_icon
views-count1734 դիտում article-date 14:06 24-02-2014

Ուկրաինան սննկացման է հասցվել․ Յացենյուկ

Գերագույն ռադայի նիստին «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի պետական գանձարարը հափշտակված է, իսկ երկիրը սննկացման վիճակում է։ Այս մասին հայտնում է Interfax֊ը։ Յացենյուկի խոսքերի համաձայն, նա նման եզրահանգման է եկել նախօրեին ֆինանսների նախարարության տվյալների ստուգումների, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային բանկի և պետական գանձարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Արևմուտքի պետությունները պատրաստ են ֆիանսապես աջակցել Ուկրաիանային։

Նմանատիպ նյութեր