211652_close_icon
views-count1557 դիտում article-date 23:28 04-10-2014

ՆԱՏՕ-ի անդամ Արևելյան Եվրոպայի երկրները չպետք է վախենան Ռուսաստանից. Սթոլթենբերգ

Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Արևելյան Եվրոպայի երկրները չպետք է վախենան Ռուսաստանից, քանի որ ՆԱՏՕ-ն երաշխավորում է նրանց անվտանգությունը: Նրա խոսքերով` Ռուսաստանը որոշում է ընդունել հավատարիմ մնալ ավելի ագրեսիվ գծի, ինչի համար էլ մենք չենք կարող շարունակել Ռուսաստանի հետ գործընկերության ամրապնդումը, որի հետ կապված հույսեր էինք փայփայում ավելի վաղ: Նորվեգիայի նախկին վարչապետ Սթոլթենբերգը, հիշեցրել է, որ Նորվեգիան փոքր երկիր է` 5 միլիոն բնակչությամբ, և Ռուսաստանի հետ ունի 200 կիլոմետրանոց սահման, սակայն «Սառը պատերազմի» ժամանակ իրենք իրենց անվտանգ են զգացել, քանի որ վստահ են եղել, որ ՆԱՏՕ-ն կգա օգնության, թեև երկրում մշտական հենքով չեն գտնվել ՆԱՏՕ-ի զինվորներն ու բազաները: ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը հասկացնել է տվել, որ դեմ է ՆԱՏՕ-Ռուսաստան Հիմնարար ակտը չեղյալ հայտարարելուն, որը սահմանափակում է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

Նմանատիպ նյութեր