«Լիվերպուլ»-ը դժվարին պայքարում կոտրեց «Վեստ Բրոմվիչ»-ի դիմադրությունը. տեսանյութ
Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ը 7-րդ տուրում մրցեց «Վեստ Բրոմվիչ»-ի հետ: «Էնֆիլդ»-ում կայցած խաղն ավարտվեց մերսիսայդցիների 2:1 հաշվով հաղթանակով:
Տանտերերին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել առաջին խաղակեսի վերջին րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ թիմի նորեկ Ադամ Լալանան: 56-րդ րոպեին հյուրերը Սանդրո Բերիանոյի 11 մետրանոց հարվածի շնորհիվ կարողացան վերականգնել հաշվի հավասարկշռությունը: Այդուհանդերձ հյուրերի ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը 5 րոպե անց Հենդերսոնը կրկին առաջ մղեց իր թիմին:
7 տուրից հետո Բրենդան Ռոջերսի սաները իրենց ակտիվում ունեն 10 միավոր և այդ ցուցանիշով գտնվում են առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում:
[b]«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝2:1[/b]
Գոլեր՝ Լալանա 45՛, Հենդերսոն 61՛ - Բերիանո 56՛ (11մ)