211652_close_icon
views-count1909 դիտում article-date 19:42 05-10-2014

Մարիա Շարապովան աշխարհի երկրորդ ռակետը կդառնա

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան Պեկինի կանանց մրցաշարի եզրափակիչում հաղթեց Պետրու Կվիտովային: Մրցավեճը ավարտվեց Շարապովայի 6:4.2:6,6:3 հաշվով հաղթանակով: Այդ հաջողությունը 27-ամյա մարզուհուն թույլ կտա WTA վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղ բարձրանալ: «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոնուհու ակտիվում այժմ գրանցված է 6680 միավոր: Հատկանշական է, որ Շարապովան թիվ մեկ ռակետ Սերենա Ուլիյամիսին զիջում է 1965 միավորով:

Նմանատիպ նյութեր