211652_close_icon
views-count22731 դիտում article-date 23:09 05-10-2014

Խոշոր ավտովթար` Առինջի կամարի մոտ. կա 4 վիրավոր. մի տղամարդ իրեն դրել էր «Ցռան Վերգոյի» տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան – Սևան ավտոճանապարհի Ավան-Առինջ գյուղի կամարի մոտ: Ժամը 22:00-ի սահամաններում բախվել են Volkswagen մակնիշի 79 QQ 900 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 062 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի վայրում մի տղամարդ անհոդաբաշխ ու անհասկանալի բառերով հանում էր Նիվայի համարանիշները , իսկ երբ նրան ՃՈ աշխատակիցները ասեցին, ինչու ես հանում, նա պատասխանեց. «Քեֆս ըտենց ա տալիս ու պիտի հանեմ»: Նա համարանիշները հանեց ու Սասնա էպոսի «Ցռան Վերգոյի» հերոսի նման ինչպես մի «բոզ նապաստակ» ճողոպրեց վթարի վայրից: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, ովքեր տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրիրավորների ինքնությունը: Ըստ դեպքի վայրում հավաքվածների, Նիվայի համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում: Նախնական տվյալներով VOLKSWAGEN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.400.000 ՀՀ դրամ, իսկ ВАЗ 2121 մակնիշի մեքենայինը՝ 300.000 ՀՀդրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, VOLKSWAGEN մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 40.000 ՀՀ դրամ, իսկ ВАЗ 2121-ինը`37.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր