211652_close_icon
views-count1086 դիտում article-date 14:40 06-10-2014

Բելգիայի ու Նիդերլանդների ինքնաթիռները հետախուզական առաջին թռիչքներն են իրականացրել Իրաքում

Բելգիայի ու Նիդերլանդների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հետախուզական առաջին թռիչքներն են իրականացրել Իրաքի տարածքում: Այս մասին հայտնում է «Ալ Արաբիյա» հեռուստաալիքը: Բելգիական կործանիչներն անգամ հարվածել են «Իսլամական պետության» զինյալների դիրքերին:  Բելգիան Իրաքում «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային միացել է սեպտեմբերի 25-ին՝ այդ նպատակին հատկացնելով F-16 տիպի 6 կործանիչ: Բելգիայի ՊՆ-ն ընդգծել է, որ չի մասնակցելու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններին:  Ինչ վերաբերում է Նիդերլանդներին, ապա նա Մերձավոր Արևելք F-16 կործանիչներ ուղարկելու մասին հայտարարել է հոկտեմբերի 3-ին: Տվյալ նպատակով Նիդերլանդների տրամադրած 8 մարտական ինքնաթիռները տեղակայվել են Հորդանանում:

Նմանատիպ նյութեր