792 դիտում
18:38 06-10-2014
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ որպես իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, և այսուհետ ևս կշարունակի հետևողական ջանքերի գործադրումը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները կարևորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:
Հանդիպմանը անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։
Նմանատիպ նյութեր
2887 դիտում
15:55 15-04-2016
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի պետին և ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի մասնակիցներին
1532 դիտում
17:54 05-02-2015
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին
3683 դիտում
20:45 28-08-2017
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
736 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
829 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
670 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը