Լոնդոնում պատրաստել են աշխարհի ամենաթանկարժեք համբուրգերը
Լոնդոնի արվարձանում գտնվող Honky Tonk ռեստորանի շեֆ-խոհարարը ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք համբուրգերը՝ զարդարված թերթոսկիով, ծովախեցգետինով ու սև խավիարով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Համբուրգերի արժեքը կազմում է 1100 ֆունտ-սթեռլինգ, այն պատրաստվել է երեք շաբաթվա ընթացքում և պարունակում է նաև նորզելանդական եղջերուի միս (60 գրամ): Record Setters խորհրդատվական ընկերությունն այն գնահատել է որպես աշխարհի ամենաթանկարժեք համբուրգեր:
Նրա ընդհանուր սննդային արժեքը կազմում է 2600 կալորիա: Դա ավելին է, քան մեկօրյա սնունդը, որը ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս չափահաս մարդուն: