211652_close_icon
views-count1044 դիտում article-date 15:15 07-10-2014

Պենտագոնը մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում

Պենտագոնը մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտնում է NBC News-ը: ԱՄՆ-ի Կենտրոնական ռազմական հրամանատարությունը փաստաթղթեր է հրապարակել, որոնցում նշված է, որ այդ կամպանիայի ժամանակ ամերիկացները հունիսի 16-ից օրական ծախսել են 7.5 միլիոն դոլար:  Այն ժամանակ Վաշինգտոնը սկսել էր ռազմական մասնագետների ուղարկել Իրաք՝ վերջինիս զնված ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար: Իսկ ահա օգոստոսի 8-ից սկսած, երբ մեկնարկեցին ավիահարվածները, ԱՄՆ-ը սկսել է օրական ծախսել 10 միլիոն դոլար:  «Տոմահավկ» տիպի մեկ հրթիռի արձակումն ԱՄՆ-ի բյուջեի համար արժենում է մեկ միլիոն դոլար: Ամերիկյան հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի տարածքին հարվածելու առաջին իսկ օրն արձակվել է 47 հատ «Տոմահավկ»: 

Նմանատիպ նյութեր