211652_close_icon
views-count1078 դիտում article-date 20:22 11-04-2015

Պենտագոնը դեռևս մտադիր չէ ցամաքային ուժեր ուղարկել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեռևս չի տեսնում անհրաժեշտություն՝ իր ցամաքային զորքերը Սիրիա և Իրաք ուղարկելու համար, որտեղ նրանք պետք է պայքարեն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Դեռևս դրանում անհրաժեշտություն չկա: Սակայն եթե նման անհրաժեշտություն ծագի, ես առանց մտածելու համապատասխան երաշխավորագիր կուղարկեմ նախագահ Օբամային», - ասել է Պենտագոնի ղեկավարը: Ըստ նրա, Վաշինգտոնի մտահոգությունն է առաջացնում այն փաստը, որ «Իսլամական պետությունը» հավաքագրում է իր կողմնակիցներին սոցցանցերի միջոցով:

Նմանատիպ նյութեր