1460 դիտում
21:22 07-10-2014
Վերջին օրերին Էջմիածին այցելողները ակամայից տոնի մասնակից են դառնում
Հոկտեմբերի 7-ը Էջմիածնում տոնական միջոցառումների երկրորդ օրն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի փոխանցմամբ` տոնական տրամադրությունը շարունակվում էր քաղաքի տարբեր հատվածներում:
2004 թվականից հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է նաեւ գրադարանավարի օրը: Միջոցառումների շարքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այցելել է Էջմիածնի կենտրոնական գրադարան: Այստեղ քաղաքապետը շնորհավորել է գրադարանների աշխատակիցներին: Քաղաքապետը գրադարան ձեռնունայն չէր գնացել. 173 կտոր գիրք գրադարաններին եւ դրամական խրախուսանք բոլոր աշխատակիցներին:
Տոն էր նաեւ քաղաքի Չարենց թաղամասում: Չարենցի 11 եւ 13 շենքերի բակերում խինդ ու ուրախություն էր: Բոլորովին վերջերս այնտեղ ասֆալտապատում է իրականացվել: Բնակիչները արտահայտում էին իրենց շնորհակալությունը: Գեղեցիկ համերգային ծրագիր էր պատրաստվել բնակիչների համար: Մշակույթի պալատի երգի պարի խմբերը բնակիչների հետ կիսում էին քաղաքում առկա տոնական տրամադրությունը, որի բարձրակետը կլինի հոկտեմբերի 8-ին` մայր միջոցառման օրը:
Էջմիածնեցին միշտ պայքարող է եղել: Պայքարել է հանուն հայրենիքի: Հետեւաբար, քաղաքապետի նախաձեռնությամբ տարբեր միջոցառումների ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում հանուն հայրենիքի կյանքը զոհած մարտիկների համար: Տոնական միջոցառումների երկրորդ օրը Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածնեցինը, հյուրերը ծաղիկ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի առջեւ:
Նմանատիպ նյութեր
7006 դիտում
18:52 24-04-2015
Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հուշակոթող այցելողները մեկ բան էին պնդում. հիշում են և պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4219 դիտում
22:10 11-03-2016
Այսօր ամրոց այցելողները քիչ են, քանի որ շատերն են հանդիպել ապարանքի միջանցքներով շրջող դքսուհու ուրվականին
Այս բաժնից
892 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
556 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
736 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը