211652_close_icon
views-count1226 դիտում article-date 10:01 08-10-2014

Իրանը կոչ է արել Արևմուտքին սատարել Սիրիային

Իրանի իշխանությունները սուր քննադատության են ենթարկել արևմտյան պետություններին Սիրիայի Քոբանի քաղաքի արյունալի իրադարձություններին չմիջամտելու համար: Ներկա պահին այ նտեղ դաժան մարտեր են ընթանում «Իսլամական պետության» զինյալների և տեղի քրդերի միջև: «Սիրիական կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարում աջակցության կարիք ունի»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աֆաղմ Մարզիեին: Վերջինս նախազգուշացրել է, որ Քոբանիի հանդեպ Արևմուտքի ցուցաբերած անտարբերության դեպքում տեղի կունենա հումանիտար աղետ և ընդգծել, որ Թեհրանն իր կողմից արդեն միջոցառումների շարք է ձեռնարկել, որոնք ուղղված են Քոբանիի բնակչության առաջին անհրաժեշտության կարիքները հոգալուն: Ներկա պահին ԻԼԻՊ-ի հսկողության տակ են գտնվում Քոբանիի շրջակա 60 գյուղեր: Քաղաքից արդեն իսկ 140.000 խաղաղ բնակիչ է տարհանվել դեպի Թուրքիա: Իսկ Թուրքիայից 1,5 հազար քուրդ կամավորներ մտել են Քոբանի:

Նմանատիպ նյութեր