Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա գազապաստարանը կդառնա «Գազպրոմի» սեփականությունը
Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա գազապաստարանը, որը գտնվում է Գերմանիայի Ռեդեն քաղաքում, դառնալու է ռուսական «Գազպրոմի» սեփականությունը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Գազպրոմի» հետ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է ռուսական վերահսկողությանը հանձնել գազապաստարանը: Տվյալ գործողությունը չի ընկել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների տակ:
2013 թվականի դեկտեմբերին ստորագրված մասշտաբային գործարքում խոսք է գնում նաև Յեմգումի (Գերմանիա) և Հայդախի (Ավստրիա) ստորգետնյա գազապաստարանները «Գազպրոմին» հանձնելու մասին: Դրա դիմաց գերմանական BASF կոնցեռնը մասնակցելու է Սիբիրում գազի խոշոր հանքավայրի մշակմանը: