3004 դիտում
14:19 07-02-2023
Արևմտյան դրամաշնորհներ ստացողը համագործակցում է Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվողի հետ․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արդյո՞ք հնարավոր է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող անձանց և տարիներ շարունակ արևմտյան դրամաշնորհներ ստացողների (գրանտակերների, սորոսականների) միջև համագործակցություն: Պարզվում է, որ հնարավոր է:
Կրաշենիննիկով Պավելը «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ցուցակով ընտրված ՌԴ Պետական Դումայի երկարամյա պատգամավոր է, կոմիտեներից մեկի նախագահը: Վերջինս նաև Պուտին Վլադիմիրին առընթեր ինչ-որ խորհրդի և «Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոն»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Կրաշենիննիկով Պավելը գտնվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և մի շարք այլ պետությունների պատժամիջոցների տակ:
ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն մինչև 2018թ տեղափոխությունը (ենթադրաբար՝ մինչ այժմ) տարիներ շարունակ արևմտյան դրամաշնորհներ էր ստանում, աշխատում էր (է) Ամերիկյան համալսարանում: Մի խոսքով, թունդ «արևմտամետի», գրանտակերի և սորոսականի համբավ ունի:
Երեկ այսրոպեական Հ.Հ-ն հպարտությամբ տեղեկացրեց, որ «ԵՊՀ-ի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով»:
Այո, չեք սխալվել: Հենց այն «ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի» հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կրաշենիննիկով Պավելը գտնվում միացյալ Արևմուտքի համապարփակ պատժամիջոցների տակ: Այս իմաստով, անհասկանալի է նաև, թե ովքեր են մասնակցել «միջազգային գիտագործնական գիտաժողովին»:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի Դեսպանություն, Հայաստանում Եվրամիության ներկայացուցչություն և այսօրինակ մնացածներ, գիտեի՞ք, որ ձեր պատժամիջոցների տակ գտնվող անձինք հերիք չի ամենուր ազատ մուտք և ելք ունեն, այլև՝ «համագործակցում են» ձեր կողմից դրամաշնորհ ստացող անձանց հետ: Բա ու՞ր մնացին պատժամիջոցները: Փաստորեն, ֆիկցիա՞ է:
Հետևելով Կրաշենիննիկով Պավելի և այսրոպեական Հ.Հ-ի կյանքի անցած ճանապարհին, երբեմն ինքս ինձ հարցնում եմ. իսկ միգուցե Ռուսաստանը ճիշտ է, Արևմուտքը՝ սխա՞լ»։

Նմանատիպ նյութեր
6645 դիտում
22:53 12-09-2018
Ոստիկանները 2016 թվականից հետախուզման մեջ գտնվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13243 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան