9251 դիտում
11:18 09-10-2014
Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում 32-ամյա Համլետ Բեկնազարյանը Իջևան-Մայիսյան կամուրջ 4-րդ կմ հատվածում՝ «Ասֆալտ» գործարանի մոտ, իր վարած УАЗ 469 մակնիշի 35 ZF 226 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել Իրանց գյուղի բնակիչ, 65-ամյա Հենրիկ Աղասարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մատինյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) հատկանիշներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+