211652_close_icon
views-count1947 դիտում article-date 13:27 09-10-2014

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 158 փամփուշտ և դատարկ պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Արամ Յ.-ն կամավոր հանձնել է «Իժ 27-ե» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Օրերս մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 1 պահունակ և 7,62 մմ տրամաչափի 32 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսավոր որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր