211652_close_icon
views-count1098 դիտում article-date 12:54 16-10-2014

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Լյովա Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի հրացան, 3 ճայտիչ, ինքնաձիգի 2 փամփշտակալ, 5.45 մմ տրամաչափի 120 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 105 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Դավիթ Գ.-ն կամովին հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1040 փամփուշտ և «շիլկա» տեսակի գնդացրի փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1946 թ. ծնված Կառլեն Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 97 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** 1949 թ. ծնված Վանյա Մ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1989 թ. ծնված Հայկ Դ.-ն կամավոր հանձնել է նռնակի 3 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 210 փամփուշտ: Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր