211652_close_icon
views-count1173 դիտում article-date 13:46 04-11-2014

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Կամո Ն.-ն կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Վարուժան Ա.-ն կամավոր ներկայացրել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Մխիթար Ու.-ն կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Հովհաննես Զ.-ն բաժին է ներկայացրել «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 18 փամփուշտ: *** Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Արծվի Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ և լուսարձակիչ: *** Ոստիկանության Մեղրիի բաժնին կից պահպանության բաժամունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Էդուարդ Ի.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի՝ 83, 5.62 մմ տրամաչափի՝ 19 փամփուշտ և նռնակի պայթուցիչ: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր