211652_close_icon
views-count1565 դիտում article-date 17:01 09-10-2014

ՀՀ ՊՆ-ում տեղի կունենա «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը

Հոկտեմբերի 10-12-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպում են «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգա նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Համաժողովի շրջանակներում կանցկացվի. • «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով. • մարտավարա-մասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժություն, որին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը և ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչությունը: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ուժային, բժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ: Զորավարժությունը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին:

Նմանատիպ նյութեր