1785 դիտում
23:27 21-03-2015
Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները թեմայով դասընթաց է անցկացվել Ծաղկաձորում
Առողջապահության Նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2015 թվականի մարտի 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթաց` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման նպատակով, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը իր խոսքում նշեց որ` նմանատիպ հավաքները ավանդույթ են դարձել և կրելու են շարունակական բնույթ: Նա նկատեց, որ տուբերկուլոզի մասին հանրության, հատկապես լրագրողների շրջանում իրազեկման ակցիաները կարևոր են, քանի որ հենց լրագրողներն են հանդիսանում այն օղակը, որոնց ճիշտ լուսաբանման շնորհիվ կարելի է արագ և արդյունավետ տեղեկատվություն տալ մեր հասարակությանը: Կենտրոնի տնօրենը խոսեց տուբերկուլոզի հիմնախնդիրների, գրանցած հաջողությունների և այն խոչնդոտների մասին, որոնք այսօր առկա են:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին զեկույցներ մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների կոզմից:
ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի կարծիքով` տուբերկուլոզը պարզապես հիվանդություն չէ, այն ունի և քաղաքական և սոցիալական նշանակություն:
Հանդիպման հիմնական քննարկվող թեմաներն էին` Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, լրատվական միջոցների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի գործընթացում, Հայաստանում տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և կանխարգելման հարցերը, տուբերկուլոզի բուժումը (ԴՈԹՍ,ԴՈԹՍ+ռազմավարություն), առկա խնդիրները, դեղորայքակայուն տուբերկուլոզի արդիականությունը Հայաստանի Հանրապետությունում, ՏԲ/ՄԻԱՎ համավարակի կառավարում, տեղական և միջազգային կազմակերպությունների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման գործընթացում:
Խոսվեց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հիմնական հաջողությունների մասին` կարևորելով տուբերկուլոզի վերացման ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում մասնագետները պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Դասընթացը շարունակվելու է նաև մարտի 22-ին:
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
17:01 09-10-2014
ՀՀ ՊՆ-ում տեղի կունենա «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը
1557 դիտում
17:34 10-10-2014
Երևանում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը
2767 դիտում
21:29 11-10-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»