1159 դիտում
17:46 09-10-2014
Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին
Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մասնավորապես` ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության կատարելագործման սցենարը: Քննարկվել են վերլուծական աշխատանքների կատարման մեթոդներ, որոնց օգնությամբ դուրս են հանվում տնտեսության առավել ռիսկային և հանցավոր ուղղությունները, ըստ որոնց` կազմակերպվում է օպերատիվ մարմինների պայքարը` երկրի տնտեսական անվտանգության ապահովման նպատակով:
Կարևորվել է նաև ԱԱՀ-ի վճարումից խուսափելու գործոնը բացահայտելու համար մասնակից երկրների ուժերի համախմբումը: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ներկայացրել է հարկային իրավախախտումների դեմ պայքարում Հայաստանի փորձը և լսել մյուս երկրների գործընկերներին:
«Կարծում եմ` ԱՊՀ երկրների մեր գործընկերների հետ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների բարձրաձայնման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ եղանակներ գտնել ու կիրառել մեր աշխատանքում` երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նկատել է ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը:
Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննության դեպարտամենտի տնօրեն Իգոր Մարշալովի գնահատմամբ ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության մակարդակը բավական բարձր է. «Ներկայում շատ է տարածված արտերկրում ձեռնարկատիրության գրանցումը` ոչ ռեզիդենտի անունով: Նման հանցագործություններն առանց համագործակցության չափազանց դժվար է բացահայտել: Համատեղ աշխատանքի շնորհիվ ենք նաև վեր հանում մեր երկրների տարածքում կեղծ ձեռնարկատիրության դեպքերը»:
Ի. Մարշալովը ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահության իրավունքը փոխանցել է Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանին:
Նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել:
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
16:31 08-07-2015
ԱՊՀ երկրների հարկային հետաքննության և ֆինանսական հետախուզության մարմինների միջև ստորագրվել է արձանագրություն
5193 դիտում
13:39 20-09-2016
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների խորհրդի 18-րդ նիստին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին