2079 դիտում
16:31 08-07-2015
ԱՊՀ երկրների հարկային հետաքննության և ֆինանսական հետախուզության մարմինների միջև ստորագրվել է արձանագրություն
Հուլիսի 7-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների հար¬կային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և Ֆինանսական հետախուզության մարմինների համակարգող խորհրդի (ՖՀՄՀԽ) նախագահ, ՌԴ ֆինանսական դիտարկման ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինը արձանագրություն են ստորագրել, որով նախատեսվում է աջակցություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՂՀԽ և ՖՀՄՀԽ ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության և միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաև համատեղ մասնակցություն՝ հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդեսներին, տեղեկատվության փոխանակման բարելավմանն ու ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով ապահովմանն առնչվող միջազգային ծրագրերին: Փաստաթղթով նախատեսվում է նաև ՀՀՄՂՀԽ և ՖՀՄՀԽ անձնակազմերի ուսուցում:
[b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
17:46 09-10-2014
Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին
5193 դիտում
13:39 20-09-2016
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների խորհրդի 18-րդ նիստին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»