Արմավիրում 23-ամյա երիտասարդը 9 ամիս շարունակ սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ
23-ամյա Լևոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 9 ամիս փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, անչափահաս Ա. Գ-ի հետ և վերջինիս հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ:
Լևոն Ոսկանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: