4015 դիտում
18:09 14-10-2014
Օստեպորոզ` հիվանդություն, որի բուժումը պահանջում է պետպատվեր. տեսանյութ
Փխրուն ու թույլ ոսկրեր, կոտրվածքներ. կմախքի հիվանդություններից ամենատարածվածը օստեպորոզն է, որը հանդիպում է հիմնականում միջին տարիքի կանանց մոտ: Յուրաքանչյուր երրորդ կինն ու հինգերորդ տղամարդն ունեն այդ խնդիրը: Քաղցկեղից, դիաբետից ու սրտանոթային հիվանդություններից հետո օստեոպորոզը չորրոդն է: Ժամանակին չբուժելու դեպքում հիվանդության հետևանքները ծանր են` սկսած դեպրեսիայից մինչև շարժումների սահմանափակում:
Ասոցիացիան հիմնադրվել է ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու և լուծումը գտնելու համար: Արդեն մոտ ութ տարի կազմակերպում են միջազգային կոնֆերանսներ: Ծանոթանում են միմյանց փորձին ու հիվանդության բուժման նոր մեթոդներին: Այս գործակցության արդյունքում էլ հայազգի պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը Հայաստանին նվիրել է օստեոպորզի ախտորոշման ու բուժման 7 նոր սարքավորում:
Նոր սարքերը չեն կարող լուծել բոլոր խնդիրները: Ասոցիացիայի նախագահը նշում է ամենագլխավորը` չկա վիճակագրություն: Հայտնի չէ, թե Հայաստանում քանի հիվանդ կա և քանիսն են դարձել օստեոպորոզի զոհ: Տեղեկացվածության և մասնագիտական խորհրդատվության պակաս կա մարզերում, ինչը փորձում են լրացնել բարեգործական այցելություններով: Մյուս խնդիրն էլ հետազոտութունների ու բուժման արժեքն է: Բաբալյանի խոսքով` հիմա քննարկվում է հիվանդության բուժումը պետպատվերով դարձնելու հարցը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35226]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
18:19 07-11-2015
Թմրամոլությունը ծանր հիվանդություն է, լավագույն բուժումը՝ կանխումը. տեսանյութ
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա