1024 դիտում
09:36 15-10-2014
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսում Սաակաշվիլիի կուսակցության գործով
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապված երկրում իշխանափոխության գործով հետաքննությունը:
News Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Լևան Իզորիան: «Հետաքննություն է տարվում Վրաստանի օրենսգրքի 315 հոդվածով (դավադրություն կամ խռովություն՝ սահմանադրությունը բռնի ուժով փոփոխելու նպատակով)»,-ասել է Իզորիան:
Այս տարվա սեպտեմբերի սկզբին ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Սաակաշվիլիին մեղադրեց Վրաստանում քաոս սերմանելու մտադրության մեջ: Նախարարի խոսքով՝ երկրի նախկին նախագահն իր խորհրդականներին կարգադրել էր ստեղծել 500 հոգանոց խումբ, ովքեր պետք է երկրում անկարգություններ հրահրեին: Ըստ Չիկաիձեի՝ Սաակաշվիլին այդ նպատակով հանդիպել էր Ուկրաինայի և Թուրքիայի իր գործընկերների հետ, իսկ նպատակն ամեն կերպ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը թույլ չտալն էր:
Նմանատիպ նյութեր
3093 դիտում
16:18 10-02-2017
Սպիտան Տունը հետաքննություն է սկսում Թրամփի հեռախոսազրույցների տեղեկատվության արտահոսքի առնչությամբ
2984 դիտում
21:10 29-11-2017
Սաակաշվիլիի կուսակցությունը ստորագրահավաք է սկսում՝ նախագահ Պորոշենկոյին անվստահության քվե հայտնելու նպատակով
Այս բաժնից
898 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
985 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի