1429 դիտում
11:38 15-10-2014
Արծվիկ Մինասյան՝ «Կարծում եմ՝ առաջին նախագահն ինքը պետք է հետևի իր հորդորին». Առավոտ
«Առավոտ»-ը գրում է.
«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. «Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար»։
«Առավոտը» սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ համաձա՞յն եք այս գնահատականի հետ։ Նա պատասխանել է. «Ես որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ։ Կարծում եմ՝ առաջին նախագահն ինքը պետք է հետևի իր հորդորին, երբ ասում է՝ քաղաքական բառապաշարը պետք է փոխվի։ Այդ տեսակետից օգտագործված բառապաշարը ոչ միայն իր արտահայտված խոսքից շեղվում է, այլ նաև ես իր խոսքից հասկացա, որ մարդիկ խորամուխ չեն եղել սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը։
Բնականաբար, իշխանությունը կարող է ցանկանալ վերարտադրվելու մեխանիզմներ, սակայն հարցը հետևյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում։ Եթե ցանկանում ենք վերարտադրության դեմն առնել, նշանակում է այդ համակարգը սահմանադրական մակարդակով պետք է փոփոխվի, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի, այլ ոչ թե անձի փոփոխության պահանջ դնելով՝ մտածենք, որ այդպիսի վերարտադրությունը կբացառվի»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
763 դիտում
13:06 04-12-2023
Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան
Այս բաժնից
679 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
916 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2224 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ