1149 դիտում
14:49 15-10-2014
Բելգիացի մասնագետները Հայաստանում այլընտրանքային էներգիա արտադրելու ներուժ են տեսնում. տեսանյութ
Բելգիական «Տրակտեբել էնջենրինգ» միջազգային ընկերության մասնագետնրը հայ գործընկերների հետ քննարկում են Հայաստանում էլեկտրաէներգիայի ցանցի զարգացման ու բարձրավոլտաժ փոխանցման գծերում էլեկտրաէներգիայի կորստի խնդիրները: Էներգետիկ համակարգի արդյունավետ կառավարման իրենց փորձը ընկերության մասնագետները ներկայացնում են Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին: Բելգիացի մասնագետները Հայաստանում նաեւ այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ ներուժ են տեսնում:
«Տրակտեբել էնջենրինգ»-ը առաջատար ճարտարագիտական ընկերություն է եւ ներկայացված է աշխարհի 30 երկրներում: Հայաստանում ընկերությունը խորհրդատվական ծառայությունների մատուցման փորձ ունի: Հաղթել է մի քանի տենդերներում: Ընկերության հետ առաջիկայում կստորագրվի նաեւ համաձայնագիր` Հայաստանի տարածքում էլելտրահաղորդման օդային գծերի տեխնիկա-տնտեսական հետազոտություն իրականացնելու մասին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35284]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4296 դիտում
17:44 20-06-2018
Արցախն ունի անսահմանափակ ներուժ օրգանական գյուղմթերք արտադրելու համար. Ժիրայր Միրզոյան
10993 դիտում
21:08 22-12-2015
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ Ջուջևանի գյուղապետարանի շենքն ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1576 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա