211652_close_icon
views-count10969 դիտում article-date 21:08 22-12-2015

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ Ջուջևանի գյուղապետարանի շենքն ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավարտել են ընթացիկ տարում համատեղ իրականացվող հերթական նախագիծը: Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համայնքային կենտրոնում, որտեղ տեղակայված են գյուղապետարանը, նախակրթարանը և բուժսպասարկման կետը, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ՝ դյուրին դարձնելով ջեռուցման խնդրի արդյունավետ լուծումը ցուրտ եղանակներին: Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը և համայնքի բնակիչներ: Ջուջևան գյուղը, որը գտնվում է ՀՀ պետական սահմանից 5-6 կմ հեռավորության վրա, ունի մոտ 600 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր