1939 դիտում
15:49 15-10-2014
Տավուշի մարզում սնկային թունավորումից 10-ամյա երեխա է մահացել
Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10տ.) կողմից դաշտից հավաքած հում սնկի օգտագործումն է: Ուտելուց հետո հոկտեմբերի 9-ին երեխայի ինքնազգացողությունը վատացել է` ի հայտ են եկել գլխացավ, գլխապտույտ, փսխումներ և լուծ, սակայն բժշկի չեն դիմել: Հաջորդ օրն առավոտյան երեխան ունեցել է գիտակցության կորուստ, որից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 19-ին ծայրահեղ ծանր վիճակում, սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` ցավոք, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:
Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.
-Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
-Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
-Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:
-Ցանկալի չէ սնկերի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:
Նմանատիպ նյութեր
1856 դիտում
17:31 27-10-2015
Սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել. ամենափոքրը 10 ամսական է
1515 դիտում
22:51 27-10-2015
Սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել
1249 դիտում
15:11 30-05-2017
Սնկային թունավորումով 13-ամյա, 11-ամյա և 4-ամյա երեխաներ են հոսպիտալացվել
Այս բաժնից
469 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել