2121 դիտում
13:09 16-10-2014
Վալերի Օսիպյանը սպառնում է. ցուցարարներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է. newsbook.am
Կառավարության դիմաց այս պահին լարված իրավճակ է` Եկմալյան փողոցի բնակիչները փակել են Ամիրյան, Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցների խաչմերուկը, փոխանցում է [url=http://newsbook.am/?p=41355&l=am]newsbook.am[/url]-ը:
Ընթացքում բնակիչ կանանցից մեկն, իրեն վատ զգալով, պառկել է հենց փողոցի հետիոտնային հատվածում, ասելով, բավական է, ինձ ոչ ոք թող չկպնի: Այնուհետև նաև վատացել է ցուցարար տղամարդկանցից մեկի ինքնազգացողությունը:
Այս պահին բնակիչների հետ հանդիպման է իջել Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն, ով բնակիչներին խնդրել է մտնել ընդունարան: Վերջինիս առաջարկը զայրացրել է ցուցարարներին, քանի որ նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=41355&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
601 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր